Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի` «Ատլետիկ»-ից կրած պարտությունը, հաղորդում է Marca-ն:
«Մարզիչը ճիշտ է, մենք այդքան էլ վստահ չէինք հարձակման գծում: Մեզ համար սա աննորմալ երևույթ է, մեզ մոտ ոչինչ չի ստացվում: «Ռեալ»-ում անկում է, սակայն ամեն ինչ կարող է փոխվել:
Բոլոր թիմերում էլ լինում են այսպիսի դեպքեր: Մենք բացառություն չենք: Առջևում դեռ շատ հանդիպումներ կան, և ես ցանկանում եմ խնդրել երկրպագուներին հավատալ մեզ»,- հայտարարել է Իսկոն:






































