Մայրաքաղաքի մարտիության մթնոլորտը հագեցած էր նաև մշակութային միջոցառումներով: Հաշվի էին առնվել երաժշտական տարբեր ոճերի նախասիրությունները, ըստ այդմ էլ համերգներ էին բացօթյա մի քանի բեմերում: Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցների հատման մասում հանրաճանաչ երաժշտությունն էր տրամադրություն ստեղծողը, Շարլ Ազնավուրի անվան հրապարակում հայկական ու համաշխարհային ջազի հայտնի ստեղծագործություններն էին հնչում, իսկ Կարապի լճի հարևանությամբ գերիշխողը ազգային ջազն էր :
Բացօթյա բեմահարթակների տարածքում խմբված երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը նշել են, որ մթնոլորտը քաղաքում իսկապես տոնական է:























































