Մարտի 8-ի կապակցությամբ Elle-ն ներկայացնում է գարնանային դիմահարդարման 5 տարբերակ՝ հաշվի առնելով Նյու Յորքի և Միլանի նորաձևության շաբաթների կերպարները:
1. Բնական դիմահարդարում. նվազագույն կոսմետիկայով շպարվելու այս տեսակն առաջարկել են Prada-ի դիմահարդարները:

2. «Դեղձային» երանգներ. Giorgio Armani-ի դիմահարդարների կարծիքով՝ չկա ավելի լավ բան, քան այս երանգներով գարնանային շպարը:

3. Վառ շրթներկ. Julien Macdonal-ի դիմահարդարները շեշտը դնում են շրթունքների վրա՝ ընտրելով բալի գույն ունեցող շրթներկ:

4. «Սարդ» թարթիչներ և մանուշակագույն շրթներկ. այս տարբերակն առաջարկել են Nanette Lepore-ի դիմահարդարները:

5. Կրկնակի սլաքներ. The Blonds-ի ցուցադրության ժամանակ շեշտը դրվել է աչքերի վրա և նախընտրությունը տրվել կրկնակի սլաքներին:










































