Բրիտանական կառավարությունը քննարկում է արմատական իսլամիստներին երեխաների հետ աշխատելու արգելքի հնարավորությունը՝ առանց հսկողության:
Դա կառավարության հակաահաբեկչական ռազմավարության նոր նախագծի միջոցառումներից մեկն է:
Sunday Times թերթը, որի տրամադրության տակ է հայտնվել այդ փաստաթղթի պատճենը, գրում է, որ որ մեկ այլ միջոցառում կարող է դառնալ կադրային կենտրոնների նոր առաջադրանքը՝ որոշելու այն մարդկանց, ովքեր արմատական դառնալու պոտենցիալ հակում ունեն:
Փաստաթուղթը դեռ պետք է քննարկվի և հավանության արժանանա կոալիցիոն կառավարության կողմից:
Բրիտանական իշխանությունները սկսել են ավելի ինտենսիվորեն զբաղվել արմատական իսլամիզմի խնդրով՝ այն բանից հետո, երբ լոնդոնցի 3 դպրոցականներ մեկնել են Սիրիա՝ միանալու ԴԱԻՇ-ին:







































