Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը ցանկանում է ՊՍԺ տեղափոխվել: Այդ մասին հայտնում է 10 Sport-ը:
Տեղեկությունների համաձայն` ակումբները և ֆուտբոլիստի գործակալը նախնական բանակցություններ են վարել: Նշվել է, որ Տևեսը կհեռանա «Յուվենտուս»-ից առաջիկա ամռանն ու պատրաստ է կարիերան շարունակել ՊՍԺ-ում:
Տևեսի` թուրինյան ակումբի հետ պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականը: Ավելի վաղ 31-ամյա արգենտինացին հայտարարել է, որ չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել թուրինյան ակումբի հետ:





































