Մամդուխ ալ-Դամատին՝ Եգիպտոսի կառավարության ղեկավարը, որը պատասխանատու է հնագույն հուշարձանների պահպանության համար, խնդրել է դատախազությանը հետաքննություն անցկացնել տեսանյութի առնչությամբ, որը նկարահանել են ռուս կին զբոսաշրջիկները:
9 ամիս առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ անգլերեն ենթագրերով, որն արվել է Գիզայի բուրգերի շրջանում, հայտնում է Al Arabiya News-ը:
Ալ-Դամաթին նշել է, որ երիտասարդ կանանց կողմից ֆիլմն ապօրինի է նկարահանվել: Դատելով տեսանյութի ենթագրերից, որ հրապարակվել են եգիպտական ԶԼՄ-ներում, խոսքը էրոտիկ բովանդակության հոլովակի մասին է:
Պատկերներում 3 աղջիկ կիսամերկ լուսանկարվում են բուրգերի ֆոնին, մեկի վրա կա հետևյալ գրությունը. «Իմ կուրծքը հանդիպել է Սֆինքսի հետ»:
Եգիպտոսում, ինչպես շատ մուսուլմանական երկրներում, գործում է մերկ լուսնկարվելու արգելք: Այն խախտողներին սպառնում է տուգանք ու անգամ բանտարկություն:








































