ԱՄՆ-ում համտեսել են 150 տարի օվկիանոսի հատակում մնացած գինի՝ հաղորդում է Reuters-ը:
Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքում խոհարարական փառատոնի ժամանակ գինու համտեսմանը հետևել է մի քանի տասնյակ մարդի:
Նշվում է, որ շշի պարունակության համը հիշեցնում է աղաջրի, բենզինի և քացախի խառնուրդ: Սակայն նրանք կարողացել են համի մեջ որսալ նաև ցիտրուսե նոտաներ և ալկոհոլի հետքեր:
Շիշը բարձրացվել է 1864-ին Բերմուդյան կղզիներում նավաբեկության ենթարկված «Մարիա Սելեստիա» շոգենավից:








































