ԱՄՆ-ում մեղադրանքներ են առաջադրվել Վիետնամի երկու քաղաքացիների և մեկ կանադացու դեմ համակարգիչները զանգվածաբար կոտրելու համար: Այս մասին հաղորդում է The Hill-ը:
Երեք ցանցահեններին համարում են խոշորագույն գործողության մասնակից, որի ընթացքում կոտրվել են մի քանի առցանց ֆիրմաների սերվերներ և գողացվել մոտ մեկ միլիարդ էլեկտրոնային հասցե:
Կասկածյալներից մեկը՝ Կուոկ Նգուենը, կոտրել է համակարգիչները, ապա «գործընկերոջ»`Ժանգ Հոանգ Վուի հետ ստացված բազաների հասցեներ ուղարկել սպամ: Ցանցահեններից նամակներ են ստացել տասնյակ միլիոնավոր մարդիկ:
Նրանց հանցակիցը՝ կանադացի գործարար Դավիդ-Մանուել Սանտոս դա Սիլվան, հատուկ ստեղծված ֆիրմայի միջոցով փողեր է լվացել: 2009թ. մայիսից 2011-ի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում հանցագործներն աշխատել են մոտ 2 մլն դոլար։







































