Ապրիլի 7-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 55-ամյա Արամայիս Ա.-ին, որը 2009 թ. հունվարի 16-ից հետախուզվում էր պաշտոնեական անփութության մեղադրանքով:
Կատարվում է քննություն:







































