ԱՄՆ-ը պատրաստ է բանակցություններ վարել միջուկային զինանոցի հետագայում նվազեցման վերաբերյալ: Այս մասին Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 45-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է Ria Novosti-ն:
Օբաման ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է դա անել` միաժամանակ «ապահովելով իր սեփական անվտանգությունն ու ամբողջ աշխարհում իր դաշնակիցների անվտանգությունը»:
ԱՄՆ նախագահն ասել է, որ վերոնշյալ պայմանագիրն անհրաժեշտություն է նաև ներկայումս:
«Կոլեկտիվ ջանքերի ու պարտականությունների շնորհիվ պայմանագիրը դարձել հիմնաքար միջուկային զենքի չտարածման ռեժիմում և ամբողջ աշխարհում խաղաղության ու անվտանգության ամրապնդման գործընթացում»,- ասել է Օբաման և հիշեցրել, որ «այժմ աշխարհում միջուկային զինանոցների ծավալներն ամենացածր մակարդակի վրա են գտնվում 1950-ականներից ի վեր»:







































