Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Համբուրգ»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է DW Sports-ը:
«Օբամեյանգը վաղը կմիանա ընդհանուր խմբին: Ռոյսը լուրջ վնասվածք ունի, սակայն, նա կարող է մասնակցել հանդիպմանը:
Դժվար թե Շահինը հասցնի վերականգնվել «Համբուրգ»-ի հանդիպմանը: Դուրմը քրտնաջան աշխատանք է կատարում և կարող է մասնակցել երկրորդ թիմի հանդիպմանը»,- հայտարարել է Կլոպը:
Հավելենք, որ «Համբուրգ»-«Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին, Երևանի ժամանակով 18:30-ին:





































