Չինացի գեյմեր Վու Թայը մահացել է Շանհայի ինտերնետ-սրճարաններից մեկում 19 ժամ շարունակ World of Warcraft խաղալուց հետո, հայտնում է The Daily Telegraph-ը:
Տեսահսկման սարքերի ձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է 24-ամյա տղամարդը սկսել նախ հազալ, ապա ընկել է ու մահացել:
Ինտերնետ-սրճարանի աշխատակիցները շտապօգնություն են կանչել, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել օգնել տղամարդուն, ով այդ ժամանակ արդեն մահացած է եղել:
Ամենայն հավանականությամբ տղամարդու մահվան պատճառը համակարգչով երկար խաղալն էր:









































