Հրուշակագործ Յաննիկ Տավոլարոյին ֆրանսիայի Գրաս քաղաքից մեղադրել են ռասիստական քաղցրաբլիթներ պատրաստելու համար:
Իր խանութում նա վաճառել էմուգ շոկոլադից պատրաստված տղամարդու ու կնոջ տեսքով աղանդերներ:
Ֆրանսիայի Սևամորթների ասոցիացիայի խորհրդի ներկայացուցիչները խոհարարին մեղադրել են նրանում, որ այդ թխվածքաբլիթները ոգեշնչված են սևամորթների մասին ֆանտազիաներով, հայտնում է Nice-Matin-ը:
Կազմակերպության ներկայացուցիչները խնդրել են ազդել Տավոլարոյի վրա, ինչպես նաև հայտարարել են, որ նրան ռասայական ատելության հրահրման համար դատի տալու իրավունք ունեն:
Նշվում է, որ անձամբ Տավոլարոն դեպքը ծիծաղելի է համարել ու ասել, որ ինքը դատի կտա կազմակերպությանը, եթե այն չդադարեցնի «ինտելեկտուալ ահաբեկչությունը», ու որ շարունակելու է վաճառել էր արտադրանքը:







































