Գերմանիայի ֆուտբոլի միությունն ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին առաջարկել է երկարաձգել պայմանագրի ժամկետը մինչև 2018 թվականը: Bild-ի տեղեկությունների համաձայն` բանակցությունները դրական ընթացք ունեն:
Նոր պայմանագիր ստորագրելու դեպքում մասնագետը կգլխավորի Գերմանիայի ընտրանին աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարում և մրցաշարի եզրափակիչ փուլում, եթե գերմանացիները հաղթահարեn ընտրական մրցաշարի արգելքը:
Լյովի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականի հուլիսին:







































