Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելը ներկայումս օրակարգում չէ: Այս մասին MTV3 հեռուստաալիքի եթերում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելն օրակարգում չէ: Մենք Ուկրաինային լուրջ քաղաքական և գործնական աջակցություն ենք ցուցաբերում. աջակցում ենք նրա ինքնիշխանությանը, խաղաղ գործընթացին, Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանը, ինչպես նաև օգնում ենք ուկրաինական զինված ուժերի բարեփոխմանը, արդիականացմանը՝ նրա պաշտպանական ունակությունը բարձրացնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու մասին որոշումը դաշինքի անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն ընդունի: «Ուկրաինան իրեն պաշտպանելու իրավունք ունի: Բայց զինամթերքի մատակարարման առումով՝ այդ հարցը յուրաքանչյուր անդամ երկիր պետք է ինքը որոշի»,- նշել է նա:








































