Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նոր պայման է առաջարկել ակումբի ղեկավարությանը: Մասնագետը նոր պայմանագիր կստորագրի, եթե «Ատլետիկո»-ն գնի ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերը: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` արգենտինացի մասնագետը հետաքրքրված էր Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով: Փարիզյան ակումբի հետ Կավանիի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպումների և 8 գոլ է խփել:






































