Թուրքիայի Կոնյա նահանգում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամամանակ կործանիչ է ընկել: Այս մասին հաղորդում է թուրքական Sabah թերթը:
Թուրքիայի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ նշվում է, որ F-4E կործանիչն ընկել է Օրթաքոնաք վայրի մոտակայքում՝ Ասքարայ մայրուղու 22-րդ կմ հատվածում: Դեպքի վայր են ուղարկվել ժանդարմերիայի ուժեր: Ինքնաթիռը պատկանում էր Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Երկու օդաչուներն էլ զոհվել են:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, սակայն, haqqin.az գործակալությանը հայտնել են, որ իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում:












































