Բրազիլիայի արևմուտքում ջրհեղեղների արդյունքում տուժածների թիվը հասել է 87 հազարի: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Ներկա պահին հեղեղումների պատճառ դարձած Ակրի գետի ջրի մակարդակը հասել է ռեկորդային՝ 18.3 մետրի, մինչդեռ նորմալ պայմաններում այն հասնում է 6-8 մետրի: 3 կամուրջ մնացել է ջրի տակ, ինչը դժվարացնում է բնակելի անցակետերի հետ հաղորդակցությունը:
Առնվազն 8 հազար մարդ տեղավորվել է ժամանակավոր ապաստարաններում, իսկ մյուսները ստիպված են ապաստան փնտրել հարևան շրջաններում բնակվող հարազատների ու մտերիմների մոտ:









































