Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մարտի 5-ը Ուկրաինայում հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ Դոնեցկի Զասյադկոյի անվան հանքում տեղի ունեցած պայթյունի զոհերի։ Այս մասին հայտնում է TASS գործակալությոնը։
Համաձայն պետության ղեկավարի հրամանագրի՝ ժամը 12.00-ին Ուկրաինայի ողջ տարածքում զոհերի հիշատակը կհարգեն մեկ րոպե լռությամբ, կիջեցվեն պետական դրոշները։
Պայթյունը հանքում տեղի էր ունեցել գիշերը՝ մեթանի արտահոսքի հետևանքով։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 33 հանքափոր։














































