Forrigts.am– գրում է.Նուբարաշեն ՔԿՀ մերձակայքում կրակոցների արդյունքում սպանվել է 3 անձ, այդ թվում Երրորդմասցի Լյովիկը, ում պատճառով էլ եղել է փոխհրաձգություն և զոհեր: Ըստ մեր ունեցած տեղեկությունների դիմակավորված անձինք նրան սպասելիս են եղել Նուբարաշեն ՔԿՀ տարածքում:
Ականատեսը պատմում է, որ կրակելուց հետո դիմակավորներից մեկը զենքը թողել է դեպքի վայրում: Մեր աղբյուրների պնդմամբ, Երրորդմասցի Լյովիկը տևական ժամանակ բացակայում էր Հայաստանից՝ «փախած էր» և հեռանալու պատճառները կապված են եղել օրենքով գող Օշականցի Գևորիկի հետ, ում ծեծի էր ենթարկել վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող ռեստորանում:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Երրորդմասցի Լյովիկի անունը մշտապես կապվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատի հետ, մասնավորապես, նրա որդու հետ: Քրեական աշխարհում գործող կանոնների համաձայն «գողին» ծեծելն անընդունելի է և միանշանակ է, որ Երրորդմասցի Լյովիկը պիտի պատժվեր, պնդում է մեր աղբյուրը:
Forrigts.am-ին հասած տեղեկություններով Երրորդմասցի Լյովիկը թաքնվում էր Ուկրաինայում և նրա Հայաստան վերադարձը երաշխավորված է եղել Հովիկ Աբրահամյանի որդու կողմից: Ի դեպ, թեև Երրորդմասցի Լյովիկը հայտնի էր որպես քրեական հեղինակություն, սակայն նրա վարկանիշը վերջին շրջանում կտրուկ նվազել էր կապված իր կողմից կուտակած հարստության հետ







































