Ավստրալիայի Վիկտորիա նահանգում իշխանությունների կարգադրությամբ ոչնչացվել է մոտ 700 կոալա: Այս մասին գրում է Agence France-Presse-ը: Իշխանությունները նման որոշումը բացատրել են պոպուլյացիայի ավելցուկով, որը կհանգեցներ կենդանիների սովամահության: Բանն այն է, որ մեկ հեկտարի վրա կոալաների թիվը հասնում է մինչև 20-ի:
Նահանգի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Լիզա Նևիլը հաստատել է կոալաների զանգվածային ոչնչացումը՝ հայտարարելով, որ Քեյփ Օթուեյ քաղաքի մերձակայքում գազանները ենթարկվել են էվթանազիայի:
Նևիլը հայտարարել է, որ նման միջոցառումն անհրաժեշտ էր, քանի որ սննդի պակասի պատճառով կոալաները սովամահ կլինեին: Նախարարը նաև ասել է, որ 686 կենդանիների առողջական վատ վիճակը ևս թույլ է տվել էվթանազիայի դիմել:









































