Ամերիկացի զինվորականները նախատեսում են այս տարվա մարտի 5-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ուկրաինական զինված ուժերի հետ անցկացնել համատեղ զորավարժություններ։ Դրանք կանցկացվեն Ուկրաինայի Լվովի մարզի Յավորով քաղաքում՝ Խաղաղապահության և անվտանգության միջազգային կենտրոնում: Նման տեղեկություններ են պարունակվում տրանսպորտային ծառայությունների հարցերով կնքված պայմանագրի մրցութային փաստաթղթում: Այս մասին գրում է TASS-ը:
Դրանում ասվում է, որ «ԱՄՆ-ի և Ուկրաինայի ցամաքային ուժերը պետք է համատեղ զորավարժություններ անցկացնեն» մարտից հոկտեմբեր ամիսներին տվյալ կենտրոնում:
Ըստ պահանջների՝ կարգավորիչն այդ ընթացքում պետք է տրամադրի 50 տեղանոց ավտոբուսներ՝ զինվորականներին Լվովի օդանավակայանից տվյալ կենտրոն տեղափոխելու համար:









































