Լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը դարձել է միլիարդատեր: «Չիլակո»-ի նախկին խաղացողը, ով մարզական կարիերան ավարտել է 2003թ., Forbes-ի հրապարակած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 1741-րդ տեղը:
Ավելի վաղ Ջորդանի անունը չկար ցանկում: Նրա անունը ևս 289 նորաթուխ միլիարդատերերի հետ գրանցվել է ցուցակում:
Հավելենք, որ ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում են Բիլ Գեյթսը, Կարլոս Սլիմն ու Ուորեն Բաֆեթը: