Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Պուտինը կապակոդավորի Տեր-Պետրոսյանին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ի թիվս այլ հայտարարությունների, ասաց, թե ՀԱԿ-ը միայնակ է մնացել ընդդիմադիր դաշտում, ու հեգնեց բոլոր այն ուժերին, ովքեր չլինելով ՀԱԿ-ի կողքին՝ պայքարում են իշխանության դեմ: Իրականում Տեր-Պետրոսյանն՝ ինքը, իր վերջին ելույթում ավելի շատ անանուն կամ, ինչպես ինքն ասաց, կոդավորված քննադատություն ուղղեց ընդդիմությանը, քան իշխանություններին: Իսկ իշխանության դեմ պայքարի համար երկամսյա դադար հայտարարեց՝ ՀԱԿ-ի մարտավարությունը ճշտելու համար:

ՀԱԿ-ի հանրահավաքն ու Տեր-Պետրոսյանի ելույթը ևս մեկ անգամ հաստատեցին, որ Հայաստանում իսկապես նոր ընդդիմության ձևավորման խնդիր կա: Իսկ մենակ իրականում մնացել է ոչ թե ՀԱԿ-ը կամ որևէ այլ կուսակցություն, այլ հասարակությունը, որը տարիներ շարունակ հետևել է, թե ինչպես է նույն ՀԱԿ-ն իշխանության դեմ պայքարում իշխանական համակարգի այս կամ այն բևեռի հետ համագործակցությամբ: Հիմա այդ բևեռներից մեկը՝ ԲՀԿ-ն, չկա, և ՀԱԿ-ը հայտնվել է անորոշության մեջ:

…«Պուտինի հրաժարականի պահանջը կրծքիս տակ…», իր կոդավորված ուղերձում՝ ընդդիմադիր ուժերին տրված պիտակների թվում, նշեց Տեր-Պետրոսյանը՝ հերթական անգամ ցույց տալով, որ Հայաստանում կա միայն մեկ ռուսական ընդդիմություն և այդ մեկ ընդդիմությունը ՀԱԿ-ն է: Մնում է՝ Պուտինը կարողանա ապակոդավորել Տեր-Պետրոսյանի հայտարարությունը:

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում