Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ ամբոխի մեջ գտնվող մարդիկ իրար վրա ներգործում են այնպես, ինչպես լիցքավորված միկրոտարրերը: Սակայն, հետազոտությունն ապացուցել է, որ հետնիոտների վարքի որոշ մոդելներ չեն կարող բացատրվել ֆիզիկայի տեսանկյունից: 2015-ի մարտի 6-ին American Physical Society March Meeting գիտաժողովի ընթացքում կներկայացվի գիտնականների զեկույց, որը պարզել է, թե ինչից է կախված ամբոխում մարդկանց վարքը:
Մասնագետներն ուսումնասիրել են տեսագրությունը, որը նկարահանել է մարդկանց կուտակում ինչպես բաց, այնպես էլ փակ տարածությունում: Ուսումնասիրելով մարդկանց վարքը գիտնականները եկել են այն եզրակացության, որ նրանց արագությունը, ուղղվածությունը և քայլքի ուղության փոփոխությունը կախված է միայն մեկ հանգամանքից՝ մեկ այլ մարդու հետ բախվելու ժամանակից: Դրանով է բացատրվում այն, որ եթե երկու մարդ իրար ընդառաջ են գնում, ապա նրանցից մեկը կամ աջ կթեքվի, կամ ձախ, իսկ եթե նրանք շարժվում են նույն ուղղությամբ, ապա ոչ մի բան էլ կարող է չփոխվել:
Գիտնականները վստահ են, որ իրենց հայտնագործությունը կօգնի կանխատեսել ամբոխի շարժվելու ուղղությունը և զգալի օգնություն կլինի համերգների, փառատոնների և այլ միջոցառումների կազմակերպիչների համար:











































