ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դեմ պայքարում հաջողությունը կախված է ոչ միայն ավիահարվածներից: Նման կարծիք է արտահայտել Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բյուլենտ Արինչը նախարարների կաբինետի նիստի ավարտին, հաղորդում է TASS-ը:
«Մենք աջակցում ենք կոալիցիային, որին ավելի քան 60 երկրներ են մասնակցում: Մեր խնդիրն ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարն է: Նրանք գործում են մեր ընդհանուր աշխարհագրության վրա և իսլամին մեծ վնաս են հասցնում: Այո, Թուրքիան կոալիցիայի մաս է կազմում, սակայն եթե կոալիցիան գործի, ապա միայն ավիահարվածներով հաջողության չի հասնի»,- հայտարարել է նա: Արինչը հիշեցրել է, որ Թուրքիան կողմ է Սիրիայում անվտանգության և ոչ թռիչքային գոտիներ ստեղծելուն, ինչպես նաև կարծում է, որ ավիահարվածներից բացի հարկավոր է ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ ցամաքային օպերացիաներ իրականացնել:
«Սիրիայի հետ մեր սահմանների երկարությունը 910կմ է: Այժմ մեր տարածքում 1,6 միլիոն փախստականներ կան: Ֆրանսիան, Գերմանիան կընդունե՞ին այդքանին: Ո՛չ: Եվ մարդիկ կզոհվեն ռումբերի տակ: Եթե Հալեպում ԴԱԻՇ-ի ռմբակոծությունների կամ բռնությունների պատճառով մարդիկ կրկին սկսեն փախչել, որքա՞ն մարդ մենք պետք է կրկին ընդունենք: Այդ պատճառով էլ ասում ենք, որ առանց անվտանգության գոտու անհնար է գործել: Չի իրականացվել նաև ոչ թռիչքային գոտու ստեղծումը»,- ասել է Արնիչը: Փոխնախարարը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է անել այն ամենը, ինչ պահանջվում է իրենից, եթե այդ ասպեկտներում առաջընթաց գրանցվի:









































