Իտալական «Ռոմա»-ի հարձակվող Ժերվինյոն Ա Սերիայի 25-րդ տուրի` «Յուվենտուս»-ի դեմ խաղից առաջ հայտարարել է, որ սկուդետոյի համար պայքարը չի ավարտվել, տեղեկացնում է Gazzetta Dello Sport-ը:
«Մենք հետ ենք մնացել «Յուվենտուս»-ից 9 միավորով, սակայն սկուդետոյի համար պայքարը դեռ չի ավարտվել:
Մենք կպայքարենք մինչև վերջ: Կտեսնենք, թե ով կնվաճի սկուդետոն»,- հայտարարել է Ժերվինյոն:








































