Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իր խաղային դիրքի մասին: Գերմանացի կիսապաշտպանն, ի տարբերություն «Բավարիա»-ում ելույթների, «Ռեալ»-ում հաճախ է մասնակցում պաշտպանողական գործողությունների:
«Սովորաբար խաղում ենք 3 կենտրոնական կիսապաշտպաններով: Հիմա ես ավելի շատ եմ մասնակցում պաշտպանողական խաղի: Մեծ բավականություն եմ ստանում նոր դիրքում խաղից:
Հասկանալի է, որ մարզիչն իր պահանջներն ունի ֆուտբոլիստից, ով խաղում է նման դիրքում: Նրա պահանջները լիովին համապատասխանում են խաղի մասին իմ տեսլականին: Այնպես որ, գոհ եմ՝ ինչպես են դասավորվում իրադարձությունները:
«Ռեալ»-ի համար կարևոր է հավասարակշռությունը: Սովորաբար շատ խաղացողներ ենք ունենում, ովքեր միտված են հարձակման»,- հայտարարել է գերմանացի կիսապաշտպանը:








































