Ավտոմեքենան առևանգելու ամենաանհաջող փորձը չարագործի համար ավարտվեց նոկաուտով: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ձախորդ գողը փորձում մեքենայի ապակին կոտրել աղյուսով, սակայն այն ետ է թռչում դեպի տղամարդը ու դիպչում վերջինիս գլխին:
Ինչպես հայտնում է Irish Independent-ը, դեպքը տեղի է ունեցել Դրոեդա իռլանդական քաղաքում:
Տեսախցիկը ֆիքսել է ոչ միայն անճարակ առևանգողին, այլև փաբի տիրոջը, որը փորձում է օգնել աղյուսի հարված ստացած տղամարդուն:
Գալով գիտակցության՝ նա 50 եվրո է պահանջել մեքենայի տիրոջից՝ տաքսիով գնալու համար, սակայն վերջինս հրաժարվել է վճարել:
Ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննում են առևանգման փաստը:
Մեքենայի առևանգման մասին պատմող տեսանյութը համացանցում հավաքել է ավելի քան 2 մլն դիտում:







































