Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է հարձակվողներ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ու Մարկո Ռոյսի պահվածքից՝ Բունդեսլիգայի 23-րդ տուրում կայացած «Շալկե»-ի հետ խաղում:
Ֆուտբոլիստներն արտասովոր կերպ են տոնել մրցակցի դարպասը խփած գոլը: Գաբոնցին գոլից հետո կրել է Բեթմենի, իսկ Ռոյսը՝ Ռոբինի դիմակ: Արդյունքում՝ մրցավարն Օբամեյանգին դեղին քարտ է ցույց տվել:
«Օբամեյանգը շատ ինքնավստահ է և մարզադաշտում դիմակ է թաքցնում, որպեսզի գոլից հետո կրի այն: Ես պետք է խոսեմ նրա հետ»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն ռուրյան դերբիում հաղթել է 3:0 հաշվով: Օբամեյանգը, Մխիթարյանն ու Ռոյսը դարձել են գոլի հեղինակ:






































