Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վայրում տեղադրված տեսախցիկներից ձայնագրությունները կամ եղել են ոչ հստակ, կամ ընդհանրապես բացակայել են, քանի որ դրանք վերանորոգման աշխատանքների նպատակով անջատված են եղել՝ հայտնում է «Կոմերսանտը»:
Թեև Մեծ Մոսկվորեցի կամրջին իրականացված սպանության պահը ֆիքսել էր տեսախցիկներից մեկը, այնուամենայնիվ՝ ձայնագրությունը ցածրորակ էր ստացվել: Նկարահանումն իրականացվել էր մեծ տարածությունից: Տեղի ունեցածի տեսագրությունը ցուցադրվել էր ՏՎՑ հեռուստաալիքի եթերում սպանության հաջորդ օրը:
Հիշեցնենք, որ քաղաքական գործչին սպանել էին փետրվարի 21-ին՝ ժ. 23:15-ին:








































