Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կոտրել է աջ ոտքի կոճը։ Այս մասին հայտնում է il Giornale-ը՝ հղում անելով քաղաքական գործչի բժշկին ՝ Ալբերտո Զանգրիլոյին։
Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Իսկ պատճառը եղել է այն, որ 78-ամյա Բեռլուսկոնին մեքենայից իջնելիս ծալել է ոտքը։
Վնասվածքի պատճառով Բեռլուսկոնին ստիպված է եղել չեղարկել մի շարք միջոցառումներ, որոնք ծրագրված էին առաջիկա օրերին։







































