Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Ազատությանը պարտություն չկա (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լավ էլի» խմբի մենակատար Մհեր Մանուկյանը


– Մհեր, ասում են` ռոքը Հայաստանում ճգնաժամ է ապրում, և առհասարակ համամի՞տ եք, որ ռոքում ճգնաժամը հասունանում է այն ժամանակ, երբ կենցաղային երաժշտությունը դառնում է գերիշխող:


– Հետաքրքիր հարց է. ստացվում է` Հայաստանում ռոքը եղել է ու հիմա էլ ճգնաժամ է ապրում: Մեզ մոտ ռոքը եղել է մի քանի տասնամյակ առաջ, դրանից հետո մասնակի դրսևորումներով է եղել, իսկ վերջին տասնամյակում, կարելի է ասել, ռոքը ճգնաժամի մեջ է:


– Ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված:


– Իմ կարծիքով, առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այդ երաժշտության հիմնական գաղափարական հենքը Հայաստանում, որպես այդպիսին, հայկական ռոք խմբերի պարագայում բացակայում է: Այսինքն` եթե համարենք, որ ռոքն ինչ-որ առումով ըմբոստության, բողոքի, չենթարկվելու, հակադրվելու երաժշտություն է, ապա Հայաստանում, մեծ հաշվով, ռոք երաժշտությունը դարձել է հարմարվողական, լուսանցք մղված երիտասարդության երաժշտություն:


– Կարելի է ասել ռոքերների չդիրքորոշված լինելով է պայմանավորված նման իրավիճակը, նրանք շատ հաճախ կարծիքներ արտահայտելու առումով կոմպլեքսներ ունեն, ուր մնաց թե երգեն այդ մասին: Ինչո՞ւ:


– Ես կասեի, որ առաջին հերթին որպես անհատներ` նրանք կայացման խնդիր ունեն, որովհետև ցանկացած ինքնուրույն կարծիք բխում է նրանից, թե դու որքանով ես որպես անհատ կայացած: Երբ դու կայացած ես, մասնավորապես քո երաժշտության, մասնավորապես ռոք երաժշտության միջոցով արտահայտում ես ինքդ քո կարծիքը և ոչ թե ամեն ինչում համաձայնում ես մյուսների հետ և գնում նույն հոսանքով:


– Շատ ռոք խմբերի անդամներ հարցին` ինչո՞ւ 2008-ին տեղի ունեցած իրադարձություններին այդպես էլ իրենց երգերում չանդրադարձան, պատասխանում էին` իրենց խմբերում հարցի վերաբերյալ կարծիքների տարբերության պատճառով:


– Միգուցե, չեմ կարող ասել բոլորի համար, բայց կարող եմ ասել, որ միանշանակ 2008-ի մարտյան իրադարձությունները որոշակի սահման հանդիսացան, որից հետո յուրաքանչյուր հայաստանցի պետք է որոշակի դիրքորոշում ունենա Մարտի 1-ի նկատմամբ: Չունենալ և/կամ չարտահայտել դիրքորոշում հատկապես երիտասարդության շրջանում և հատկապես ռոք երաժշտություն ներկայացնող երիտասարդության շրջանում` ինձ համար շատ տարօրինակ է:


– Թերևս Դուք միակ խումբն էիք, որ հետևողականորեն սկսեց և շարունակում է բողոքը արտահայտել: Խմբում որևէ վայրկյան տարակարծիք չէի՞ն հարցի կապակցությամբ:


– «Լավ էլի» խմբի առումով տարակարծություններ չեղան, ավելին` 2008-ից հետո մենք հիմնեցինք մի նոր խումբ և պայմանականորեն կոչեցինք «Հիմա» և հանդես էինք գալիս «Մհեր Մանուկյան և «Հիմա»» անվանումով ու կատարում էինք վերջին շրջանի ստեղծագործությունները: Եվ այստեղ մենք միակարծիք էինք՝ համենայնդեպս այդ իրադարձությունների վերաբերյալ:


– Դուք Մարտի 1-ի տասը զոհերին նվիրված երգ ունեք, որտեղ նշում եք, որ մենք պետք է պատասխան տանք տասը զոհերին: Կարողացե՞լ ենք, ըստ Ձեզ, այս երեք տարիների ընթացքում ինչ-որ բանի պատասխան տալ: Մարտի 1-ին ի՞նչ տեղի ունեցավ:


– Սա մարդկային դիրքորոշում է, և ըստ իս` հենց դա է, որ պակասում է շատերին` պարզ, մարդկային դիրքորոշում: Իմ կարծիքով, 2008-ի մարտի 1-ին շատ ակնհայտ դարձան մեր հասարակության` Հայաստանում առկա ամենացավոտ խնդիրները, ընդհուպ մինչև մարդկանց գնդակահարություն, որոնք, եթե դրանց ապագայում չանդրադառնանք և լուծում չտանք, հղի են նման վիճակներով և շատ հնարավոր է` ավելի ողբերգական սցենարով: Այդ ժամանակ ի հայտ եկան մարդկանց հոգում ապրող կարիքները` պարզ, հասարակ կարիքները. ապրել արժանապատիվ կյանքով, արդար հասարակության մեջ, զգալ սեփական անձի նշանակությունը, արտահայտել այն ընտրությունների միջոցով, և երբ մարդկանց մի հսկայական, ստվար զանգված զրկվեց իր այդ իրավունքներից, դա անխուսափելիորեն բերեց բողոքի արտահայտման: Ցավոք սրտի, մինչ այսօր այդ հարցերը չլուծված կախված են մեր գլխին, և անհրաժեշտ է անհապաղ զբաղվել այդ հարցերի լուծմամբ, եթե չենք ուզում, որ իրադարձությունները կրկնվեն:


– Ապրիլի 8-ին հանրահավաք է, արդյո՞ք համերգային ընդմիջումներ կլինեն, ի՞նչ նորություններ կլինեն:


– Հանրահավաքի ընթացքում՝ չեմ կարծում: Իսկ ընդհանրապես, նոր երգեր կլինեն, մենք աշխատում ենք նոր երգերի վրա:


– Ինչպես ասում եք երգում` ազատությանը պարտություն չկա՞:


– Այո, դա իմ համոզմունքն է, և կարծում եմ` շատերի համոզմունքն է: Հենց դրանից ելնելով` յուրաքանչյուր անհատի դեպքում, ով մասնակցում է հանրահավաքին կամ շարժման մասնակից է, կամ պարզապես քաղաքացիական կեցվածք ունի ցանկացած հարցի շուրջ, ամենաարժեքավորն այն է, որ նա այդ անի ազատ:


– Ըստ էության 2008-ից հետո Ձեր երգերի թեմաներում բեկում եղավ` լիրիկականից անցում քաղաքացիականի, քաղաքականի: Վերադարձ կամ անցում դարձյա՞լ կլինի լիրիկականի կամ ո՞ր դեպքում կլինի:


– Կարելի է ասել, որ ամեն ինչ կախված է նրանից, թե կոնկրետ պահին երգահանի, նկարչի, քանդակագործի կամ որևէ արվեստագետի ներսում ինչ բովանդակություն կա: Այն երգերը, որոնք անվանում եք լիրիկական` ծնվել են այն ժամանակ, երբ կոնկրետ իմ և մեր խմբի անդամների ներքին կյանքը որոշակի բովանդակությամբ է եղել, որն էլ արտահայտվել է այդ լիրիկական երգերում: 2008-ից հետո անհնար էր ապրել Հայաստանում` ազնիվ լինելով ինքդ քո հանդեպ, և ներսում չունենալ այն, ինչը հիմք դրեց քաղաքացիական երգերի շարքին: Երբ իմ ներքին բովանդակությունը և կյանքը կգան այն կետին, որ հիմք կստեղծեն «լիրիկական» շարքի շարունակության համար, այդ ժամանակ, կարծում եմ` կլինի:


– Իսկ կա՞ն դրա նախադրյալները:


– Միանշանակ կան: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մարդ ամեն պահի աշխատի իր վրա, և իր աշխատանքը տարածի նաև իր շուրջը, սահմանափակում դրված չէ: Ինչ-որ կոնկրետ խնդրի լուծում մենք կարող ենք տեսնել 30 տարի հետո, կարող ենք տեսնել և հինգ տարի կամ մեկ ամիս հետո, բայց անհատի տեսանկյունից աշխատանքը չի ավարտվում մինչև մահ և նույնիսկ մահից հետո:


– Իսկ այդ քաղաքացիական դիրքորոշում ունեցողները, ըստ Ձեզ, շատացե՞լ են արդյոք վերջին տարիներին, թե՞ դարձյալ շատ են ստրուկի հոգեբանությամբ մարդիկ, կամ` որ ոչինչ, այսպես էլ յոլա կգնանք:


– Շարժման ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ իսպառ չբնաջնջվեց այն մարդկանց տեսակը, ովքեր ունեն սեփական կարծիք և չեն վախենում այն արտահայտել: Եվ հուրախություն ինձ` կարող եմ ասել, որ վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ հույս կա, որ այդ մարդկանց աստիճանաբար կմիանան նորանոր անհատներ:


– Նույն ոգի՞ն է հանրահավաքներում, ըստ Ձեզ, ինչ 2008-ին:


– Գուցե իմ տեսակետը տարօրինակ հնչի, բայց ես հիշում եմ, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը նստացույց սկսեց, իր խոսքով, նշանակություն չուներ` այնտեղ կհավաքվեր մեկ, հինգ, թե տասը մարդ: Եվ ինձ համար նույնպես կարևոր չէ` հանրահավաք եկավ հինգ, թե 500 հազար հոգի: Իհարկե, դա քաղաքական տեսանկյունից նշանակություն միանշանակ ունի, բայց անհատի տեսանկյունից չունի որևէ նշանակություն: Եթե ես ունեմ կարծիք, որին վստահ եմ, կամ անում եմ քայլ, որը ճիշտ եմ համարում, ինձ համար կարևոր չէ, թե քանիսն են համակարծիք ինձ հետ կամ քանիսն են իմ քայլը խրախուսում, ես, միևնույն է, մնում եմ իմ կարծիքին և անում եմ այն, ինչ համարում եմ ճիշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում