Thursday, 16 05 2024
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի գլխավոր հավակնորդն իր ապագան հայրենիքի հետ չի կապում

Երեկ մեկնարկեց ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի երկրորդ մրցույթի հարցազրույցի փուլը, որը կշարունակվի նաև այսօր: Ակնկալվում է, որ գոնե այս մրցույթի արդյունքում Հայաստանը Եվրոպական դատարանում կունենա դատավոր:

Անցած մրցույթի արդյունքները ԵԽԽՎ-ն չընդունեց: Աշնանը նույն հանձնաժողովը հարցազրույցից հետո հաղթող էր ճանաչել երեք թեկնածուների՝ ՀՀ ՄԻ նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին, ով հիմա ՄԱԿ-ում է աշխատում, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանին և գլխավոր դատախազության միջազգային-իրավունքի կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանին: Սերժ Սարգսյանը հաստատել էր այս ցանկը և Արտգործնախարարության միջոցով սկսել էր բանակցությունները ԵԽԽՎ-ի հետ: Այնուհետև թեկնածուներից Ա. Ղազարյանը հայտարարել էր, թե այս տարի հունվարի 16-ին իրենց հրավիրել են Ստրասբուրգ հանդիպման, որից մի քանի օր հետո սկսվող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում պետք է կայանար ընտրության վերջնական փուլը, և այս երեքից մեկը պետք է ընտրվեր ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր: Սակայն հունվարի 12-ին Ս. Սարգսյանը ստորագրեց մեկ այլ հրամանագիր` չեղյալ հայտարարելով իր այն հրամանագիրը, որով հաստատել էր այս երեքի անունները:

Ս. Սարգսյանի վերջին հրամանագրից հասկանալի է դառնում, որ ԵԽԽՎ-ում մասնագիտական այն խումբը, որը ստեղծվել էր հատուկ ՄԻԵԴ-ում դատավորների ընտրության խնդիրների համար, մեր իշխանություններին տեղյակ է պահել, թե «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարձր բարոյական նկարագիր և բավարարեն բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ»: Սա նշանակում է, որ այս երեք թեկնածուները կամ նրանցից առնվազն մեկը չի համապատասխանում նշված չափանիշներին: Արդարադատության նախարարությունը շտապեց և հայտարարեց, որ այդ թեկնածուն Ն. Հարությունյանն է ու կազմակերպեց երկրորդ մրցույթը:

Այս մրցույթին հաղթող համարված երեք թեկնածուները նույնպես մասնակցում էին: Եվ նրանք երեքն էլ երեկ մասնակցեցին հարցազրույցի փուլին: Ա. Հարությունյանի դեպքում կարծես թե արտառոց ոչինչ տեղի չունեցավ` բացի այն, որ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնին հավակնող մարդը բավականին սառնասրտորեն հայտարարեց, որ ինքը Հայաստան վերադառնալու մտադրություն չունի և իր ընտանիքին էլ է տեղափոխում: Փաստորեն, նա ցանկանում է ՄԻԵԴ-ում լինել ՀՀ դատավորը, բայց միաժամանակ իր ապագան մեր երկրի հետ չի կապում: Ի դեպ, շրջանառվող խոսակցությունների համաձայն` հենց նա էլ համարվում է այն հիմնական թեկնածուն, ում իշխանությունները ցանկանում են տեսնել Եվրոպական դատարանում մեր երկրի դատավոր:

Ա. Ղազարյանի դեպքում մի պահ թվաց, թե նա բավականին լավ արդյունքներ է դրսևորում ֆրանսերենի իմացության փուլում: Նախորդ անգամ այդ հատվածը նրա մոտ բավականին վատ էր: Բայց երբ ֆրանսերենի մասնագետները սկսեցին նրան ֆրանսերենով հարցեր տալ, տարօրինակ կերպով նա չկարողացավ դրսևորել այդ լավ իմացությունը: Ն. Հարությունյանի մոտ հարցազրույցի փուլն ակնհայտորեն վատ ստացվեց: Օրինակ` հանձնաժողովի անդամներից մեկի հարցին, թե որ փուլում է սկսվում անձի արդար դատաքննության իրավունքը, նա պատասխանեց՝ ձերբակալությունից հետո: Հետո ևս մի երկու տարբեր պատասխաններ տվեց ու կարծես թե ձախողեց այս փուլը:

Այս երեքի դեպքում տպավորությունն այնպիսին էր, որ ցանկություն է եղել ապացուցելու, թե իսկապես Ն. Հարությունյանն է եղել նախորդ մրցույթը չեղյալ հայտարարելու պատճառը: Թեև չի բացառվում, որ Ն. Հարությունյանն այս անգամ ինքնակամ է առաջադրվել՝ ապացուցելու համար, որ ինքն ավելին է, քան Արդարադատության նախարարությունն է իրեն համարում:

Այս մրցույթի թեկնածուների շարքում կար մեկը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Թեև ոչ մասնագիտական հայացքով, բայց նկատելի էր, որ նա էլ փայլուն պատասխաններ չտվեց: Սակայն իրավապահ համակարգում արդեն շրջանառվում են խոսակցություններ, թե այս անգամ հաղթող երեք թեկնածուների շարքում գենդերային հավասարակշռությունը նրան է վերապահված: Եվ որ նրա թեկնածությունը որոշել է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:

Երեկվա հարցազրույցի ժամանակ հանձնաժողովի անդամները զարմանալի կերպով բավականին կոպիտ են վարվել թեկնածուներից Լիզա Գրիգորյանի հանդեպ, ով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Նախ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էր նրան հեգնանքով հարցեր տալիս: Իսկ գրավոր թարգմանության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը գործընկերներին հորդորեց չխոսել, թե չէ նորից կբողոքի՝ ակնարկելով Լ. Գրիգորյանին:

Ի դեպ, այս մրցույթում կային բավականին նոր թեկնածուներ, որոնք բոլորն էլ երիտասարդ էին: Համեմատաբար բարձր տարիք ունեին Ա. Հարությունյանը, Ա. Ղազարյանը, Ե. Դանիելյանը և նորերից Աստղիկ Խառատյանը: Վերջինս կոմկուսի առաջնորդներից Ֆրունզե Խառատյանի դուստրն է: Իսկ ցանկում երիտասարդ թեկնածուների այսքան առատությունը ակամայից հիշեցրեց այս նոր մրցույթը հայտարարելու մասին Արդարադատության նախարարության հաղորդագրության այս հատվածը. «Ի գիտություն հավակնորդների հայտնում ենք նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների հարցերով փորձագետների խորհրդատվական խմբի գործունեության վերաբերյալ զեկույցում ներկայացված դիրքորոշման համաձայն՝ թեկնածուները պետք է ունենան դատավորին բնորոշ լիարժեք ձևավորված հմտություններ և որակներ, որոնք կարող են ձեռք բերվել երկարատև փորձի ընթացքում, և քիչ հավանական է համարվում, որ համեմատաբար երիտասարդ տարիքի թեկնածուները կունենան այդ որակները»:

Տպավորությունն այնպիսին է, որ հատուկ մրցակցություն ապահովելու համար այսքան երիտասարդ թեկնածուների առաջադրում է ապահովվել, որպեսզի վերջում հաղթող համարվեն նրանց համեմատ երիտասարդ չհամարվող թեկնածուները: Ի դեպ, այս անգամ նույնպես ամենահավանական թեկնածուն համարվում է Ա. Հարությունյանը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում