Այսօր Մոլդովայում նշում են երկրում տեղի ունեցած դեպքերի երկրորդ տարեդարձը, որոնք հետագայում հանգեցրին իշխանափոխության: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ 2009 թ. ապրիլի 5-ին Մոլդովայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որտեղ հաղթել էր իշխող կոմունիստական կուսակցությունը: Այն ժամանակ ընդդիմությունը հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են: Հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց, շատերը ձերբակալվել էին և խոշտանգվել ոստիկանության կողմից:
2009 թ. հուլիսի 29-ի արտահերթ ընտրությունների արդյունքում Մոլդովայում իշխանության եկան ընդդիմադիրները, որոնք ձևավորեցին «Ալյանս՝ հանուն եվրոպական ինտեգրման» դաշինքը: Սակայն երկու տարի է՝ երկրի խորհրդարանը չի կարողանում նախագահ ընտրել, քանի որ ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ ընդդիմադիր կոմունիստները չունեն մեծամասնություն:









































