Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հարցազրույց է տվել Bloomberg-ին Հնդկաստան ու Հարավարևելյան Ասիա ճանապարհորդության արդյունքների մասին՝ հաջակցություն իր նոր գլոբալ նախաձեռնության՝ Internet.org-ի, որի նպատակը ինտերնետով Երկրի բոլոր բնակիչների ապահովումն է ու նրանց անվճար մատչում տրամադրելը ինտերնետ-ծառայության բազային հավաքածուին՝ ներառյալ Facebook-ը:
Ցուկերբերգի գլխավոր միտքն այն է, որ համացանցին միացած է մոլորակի միայն մեկ երրորդը: Ընդ որում՝ Երկրի բնակիչների մյուս մասը միանալու համար տեխնիկական ու ֆինանսական հնարավորություն ունի, սակայն չի հասկանում, թե ինչու է դա իրենց հարկավոր:
Facebook-ը պատրաստ է ծախսել զգալի միջոցներ իրավիճակը փոխելու համար՝ մոտակա 30 տարում դրա համար շահույթ չակնկալելով:
Ընդ որում՝ Facebook-ը չի տրամադրի «ծանր» կոնտենտ: Այն մուտք գործելու դեպքում սոցցանցը կառաջարկի վճարել համացանցին լիարժեք մատչում տրամադրելու համար:







































