Հրշեջները հանգցրել են Դուբայի The Torch («Ջահ») երկնաքերում բռնկված հրդեհը: Այս մասին հաղորդում է CNN-ը: Կրակը հաջողվել է հանգցնել 3 ժամվա ընթացքում:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Դրա առաջացման պատճառները դեռևս անհայտ են: Շինությունից և հարևան շենքերից տարհանվել են բնակիչները:
Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերերից մեկի՝ 79 հարկանի շենքի 50-րդ հարկում:









































