Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում առևտրի կենտրոնի շենքում բռնկված հրդեհի զոհ է դարձել 10 մարդ: Այս մասին գրում է The National պարբերականը: Եվս 8-ը վիրավորվել են, ոմանց վիճակը ծանր է:
Այդ շենքը գտնվել է Մուսաֆա արդյունաբերական կենտրոնում, որի ներսում ապրել են անօրինական ներգաղթյալներ: Կրակը բռնկվել է առաջին հարկում, որտեղ տեղակայված էին պահեստները:
Շենքի սեփականատերը ձերբակալված է:










































