Մերիլենդում Union Hardware ընկերությունը ստեղծել է շարժիչով ձնահավաք, որը կրում է Loo-cy անվանումը։ Սարքավորմանը հարմարեցված է զուգարանակոնք, հավանաբար հենց դրանից էլ բխում է անվանումը (loo թարգմանաբար նշանակում է զուգարան)։
Այն կիրառվում է խանութի հարակից մայթը մաքրելու համար, սակայն «գյուտն» այնքան արդյունավետ չէ ձյան մաքրման գործում, որքան բահը։ Այս մասին հայտնում է Mashable պորտալը։
Ընկերության կայքում նշվում է, որ այն ձյան մաքրման աշխատանքներից բացի մասնակից է դարձել մի շարք տեղական շքերթների ու ավտոշոուների:









































