Wednesday, 22 07 2026
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան

Ա.Բաբաջանյանը ՀՀ օմբուդսմենին խորհուրդ է տալիս «խելքը գլուխը հավաքել»

Անկաշառ և ազատ թերթերն ու նաև կայքերն այսօր հայտնվել են իշխանության թիրախում` դատական գործընթացների մեջ: Եվ դրա ամբողջ նպատակը ընտրություններից առաջ նրանց լռեցնելն էր: ՄԱԱ-ում այդ մասին բարձրաձայնեցին «Ժամանակ» և «Հրապարակ» օրաթերթերի խմբագիրները: Այնպես է ստացվել, որ օրինակ էքս-նախագահ Քոչարյանի ընտանիքը այս երկու թերթերից է 6 մլն. պահանջում` համարելով, թե հրապարակումներով զրպարտել և վիրավորել են իրենց:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ ազատ մամուլը հայտնվել է փոփոխված` ապաքրեականացված, օրենքի ծուղակում, որի հեղինակը Մարդու իրավունքների նոր պաշտպան Կարեն Անդրեասյանն է. նա է եփել այս ճաշը, հենց նրան ներգրավելով էլ պետք է փորձել հասնել օրենքի փոփոխությունների: Այդ տուգանքները կամ պետք է սիմվոլիկ լինեն, կամ` պետք է վերացվեն, քանի որ 6 մլն. դրամ տուգանքը հազիվ գոյատևող ընկերության համար մեծ գումար է: Այսպիսի կարծիք հայտնեց խմբագիրը` նշելով, որ այդ օրենքով խմբագիրներին փորձում են վերածել գրաքննիչների, ինչն ազդում է հեղինակների կարծիքի, ազատ ստեղծագործելու իրավունքի վրա:

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն էլ նկատեց, որ ընտրություններից մեկ տարի առաջ սկսված այս գործընթացները պատահական չեն, քանի որ իշխանությունը վտանգ է տեսնում ազատ մամուլից: Նա, անդրադառնալով կոնկրետ «Ժամանակ» օրաթերթի դեմ Քոչարյանների շահերը դատարանում ներկայացնող Սարգիս Գրիգորյանի գործունեությանը` ասաց, որ նա փաստաբան չէ, բայց փաստաբանական գործունեության համար 3 մլն. է ուզում: Այլ կերպ ասած` ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղված: Եվ հետաքրքիր է, որ այդ նույն Սարգիս Գրիգորյանը հայց է ներկայացրել նաև «Հայկական ժամանակ» (որով հայցը բավարարվել էր) և «Հրապարակ» օրաթերթերի դեմ: Բանախոսը սա վենդենտա է համարում` նշելով, որ նաև իրավագիտակցության պակաս կա:

Օրինակ, հայցվոր կողմը զրպարտանքն ու վիրավորանքը նույնացնում է: Ինչ վերաբերում է փոփոխված օրենքին` ապա Կարեն Անդրեասյանը, ըստ Ա. Բաբաջանյանի, անձնական պատասխանատվություն է կրում դրա համար և լավ կլինի` խելքը գլուխը հավաքի դատական համակարգին ԶԼՄ-ների նկատմամբ մեղմ վերաբերվելու մասին դիմումներ գրելու փոխարեն օրենքի փոփոխությամբ զբաղվի: Ի դեպ, բանախոսները նկատեցին, որ նրա այդ ուղերձի հենց հաջորդ օրը դատարանն արգելանք են դրել «Հրապարակի» գույքի և միջոցների վրա, ինչը լավ ապտակ էր ՄԻՊ Կարեն Անդրեասյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում