Wednesday, 24 06 2026
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդը ապրիլի 24-ին չի գա Հայաստան

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան չի ժամանելու: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը՝ հավելելով. «Այդ օրը պատարագ պիտի մատուցանեմ»:

Հարցին՝ հնարավո՞ր է սրբազանը մասնակցելու է Գալիպոլիի (Չանաքքալե) հաղթանակի 100¬-րդ տարեդարձին, որին մասնակցելու համար Թուրքիա էր հրավիրվել նաև Սերժ Սարգսյանը, սրբազանը նշեց. «Ներողություն, բայց ոչ մեկ նյութի մասին գաղափար հայտնել չեմ ուզի ես»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ապրիլի 24-ին ընդառաջ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ ուղերձով՝ նշելով, որ 1915 թվականի դեպքերը մեր բոլորի ընդհանուր ցավն են: Նա նաև 20-րդ դարասկզբի իրադարձությունների հետևանքով կյանքից զրկված հայերի թոռներին ցավակցություն հայտնեց։

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել էր, որ դրական է գնահատում Էրդողանի ուղերձը, որով նախևառաջ՝ պարզապես հայ ժողովրդի ցավն էր կիսում և ձիթենու ճյուղ մեկնում, որպեսզի լուծվեն այս հարցերը: Նա նաև նշել էր, որ վարչապետն առաջին անգամ է, որ նման ցավակցություն է հայտնում, կիսում մեր ցավերը, և քանի որ առաջին անգամ է նման քայլ արվում, ուրեմն մենք էլ ըստ այդմ վարվենք և մոտենանք, ինչպես բոլոր երկրները, որոնք գնահատանքով ընդունեցին վարչապետի այս քայլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում