Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Բուրժուա-քնարական տեղափոխություն

ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել հերթական հոդվածով, որն այս անգամ ուղղված է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ երևի թե հասարակությանը և վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Լևոն Տեր-Պետրոսյանը հոդվածը վերնագրել է «Սրտիս պարտքը» և դրանով ըստ էության փորձում է արդարացնել ԲՀԿ նախագահի նահանջը Սերժ Սարգսյանի վերջնագրային ելույթից հետո:

Իհարկե, ակնհայտ է, որ արդարացնելով Գագիկ Ծառուկյանին` Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ այլ գլխավոր նպատակ է հետապնդում՝ արդարացնել ինքն իրեն, իր այսպես ասած` քաղաքագիտական վերլուծությունն ու այդ վերլուծության ընթացքը, որը այսօր հասավ իր տրամաբանական հանգրվանին, թեև նույն Տեր-Պետրոսյանը իր համախոհներին և հասարակությանը փորձում էր համոզել, որ ավարտը լիովին այլ է լինելու:

Լևոն Տեր-Պետրոսյանի «սրտի պարտքը» հետաքրքրական է երկու օր առաջ Սերժ Սարգսյանին ուղղված դեմ առ դեմ նստելու առաջարկի ֆոնին, որը ԲՀԿ-ական շրջանակները արդեն հասցրել են ակնարկել որպես «30 արծաթով վաճառվելու» փորձ: Հարկ է նկատել, որ Տեր-Պետրոսյանի վիճակը այսօր շատ ավելի բարդ է, քան Ծառուկյանինը, որովհետև Ծառուկյանի դեպքում, այսպես ասած, կա ինտելեկտի բացակայության արդարացումը, այսինքն` այն ընկալումը, որ նա այնքան էլ լավ չէր հասկանում քաղաքականությունից և հայտնվեց մի տեղում, որն իրենը չէր և չէր կարող լինել: Եվ մեծ հաշվով Ծառուկյանից, ըստ էության, ոչ ոք ավելին չէր էլ սպասում, նա ինքն էլ ավելին կարծեք թե առանձնապես երբեք էլ չի խոստացել, եթե չհաշվենք վերջին երկու-երեք օրերը: Իսկ ահա Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական վերլուծության հանգույն արդեն մոտ երեք տարի աջ ու ձախ պախարակում էր վերլուծության հանդեպ դույզն իսկ կասկած ունեցողներին և քշում իշխանափոխության նավը՝ նավապետի հպարտ դիրքերից: Այսօր նավը խորտակվել է, և պատասխանատվությունը մնացել է նավապետի վրա:

Մի կողմից Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին մեծահոգաբար արդարացնելով` փորձում է նաև պատասխանատվությունը նրա վրա դնել, այսինքն` դնել նրա վրա, հետո մեծահոգաբար արդարացնել այն կրել չկարողանալու համար, իսկ մյուս կողմից էլ` առանց նավի մնացած նավապետը ունի կողմնորոշվելու և տեղի ու դերի խնդիր, որովհետև Գագիկ Ծառուկյանը լավ թե վատ պայմանավորվել է Սերժ Սարգսյանի հետ, իսկ Տեր-Պետրոսյանի առաջարկին Սարգսյանը դեռ չի արձագանքել: Այնպես որ` ՀԱԿ-ի առաջնորդը միաժամանակ խնդիր ունի չայրել կամուրջները ԲՀԿ-ի հետ, որպեսզի Սերժ Սարգսյանի մերժման դեպքում հնարավոր լինի վերանորոգել Գագիկ Ծառուկյանի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ և քաղաքական ինչ-որ դերակատարում ապահովել բոլոր առումներով ԲՀԿ-ի կցորդի կարգավիճակ ստացած իր քաղաքական ուժի համար:

Այս ամենով հանդերձ, սակայն, մի հարց կա, որը բացարձակապես կապ չունի ներքաղաքական այս վայրիվերումների կամ առևտրական հարաբերությունների հետ, և այդ հարցը հետևյալն է՝ իսկ որևէ մեկը «սրտի պարտք» ունի Մարտի 1-ի զոհերի հանդեպ, և ինչու այդ պարտքը մինչև այսօր արտահայտված չէ:

 

Լուսանկարը` Irakan.info-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում