Այսօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպել է դերասան Շոն Փենի հետ, որի ընթացքում քննարկվել է դերասանի բարեգործական, մասնավորապես` նրա Help Haiti հիմնադրամի գործունեությունը և Հայիթիի դրությունը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Լուսանկարիչներին հաջողվել է մի քանի անգամ լուսանկարել Ելիսեյան պալատ ժամանած Փենին: Առկա են նաև միմյանց ձեռք սեղմող դերասանի և նախագահի լուսանկարները:
Նախագահը Փենին շնորհավորել է «Սեզար» մրցանակի կապակցությամբ:













































