Սիրիայում քուրդ ապստամբների ուժերն առաջ են շարժվել դեպի Ռաքքա քաղաքի սահմաններ` ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման վերահսկողության ներքո գտնվող տարածքի կարևորագույն հատվածին: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով իրավապաշտպաններին:
Նշվում է, որ քրդական ուժերը և տեղի զինյալ միավորումները մոտ 20 գյուղ են զավթել:
Քրդերը հարավ են տեղաշարժվում այն բանից ի վեր, երբ հունվարին նրանք ջախջախեցին ջիհադիստներին` Քոբանի սահմանամերձ քաղաքի ճակատամարտում:









































