Մոսկվայի «Սպարտակ»-ը Բելեկ քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Մինսկի «Դինամո»-ի հետ և հաղթեց 1:0 հաշվով:
Հանդիպման միակ գնդակը խփեց Դենիս Դավիդովը:
Հանդիպմանը մասնակցեցին նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արթուր Եդիգարյանը:
Հայազգի հարձակվողը խաղադաշտ դուրս եկավ 57-րդ րոպեին, իսկ կիսապաշտպանը` 60-րդ րոպեին:
Հավելենք, որ Եդիգարյանը փորձաշրջան է անցկացնում Մինսկի «Դինամո»-ում:









































