Friday, 03 07 2026
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT

Գագիկ Ծառուկյանի որոշումը մեզ չի կարող հիասթափեցնել. ազատամարտիկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սուրեն Սարգսյանը:

Պարոն Սարգսյան, տեղեկություններ կային, որ չնայած «Բարգավաճ Հայաստանի» որոշմանը՝ փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին, ազատամարտիկները միևնույն է՝ այդ օրը կգնան հրապարակ: Ձեր տարածած հայտարարությունը՝ հրապարակում հավաքվել ոչ թե փետրվարի 20-ին, այլ մարտի մեկին, կարո՞ղ ենք նահանջ համարել:

Նահանջի խնդիր չկա, մենք հայտարարել էինք, որ ժողովրդի կողքին ենք լինելու: Կուսակցություններից մեկը հայտարարել է, որ կլինի հրապարակում, մյուսը՝ «Բարգավաճը», ասեց, որ օրինական չէ, չեն ուզում արյուն թափել, այսինքն՝ ռեսուրսներ, մարդկանց բերելու խնդիր կար… ՀԱԿ-ը հայտարարեց, որ օրինական արտոնված հանրահավաքն ամսի մեկին է, և իրենք կտան բոլոր հարցերի պատասխանը: Բնականաբար, մենք այդ տրամաբանության մեջ որոշեցինք, որ այդ օրը կգնանք և կտեսնենք, թե ինչ են ասում: Ամբողջ խնդիրը դրանում էր:

Ազատամարտիկները վստահում էին այդ քաղաքական ուժերին, որոշակի հույսեր կապում, որ նման խոշոր ռեսուրսներ ունեցող կուսակցությունը կօգնի հասնել հաջողության: «Բարգավաճ Հայաստանի» հայտարարությունից և, կարելի է ասել, հետքայլից հիասթափություն կա՞:

Ե՛վ Գագիկ Ծառուկյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մենք արտոնել ենք մեր վարչության անդամներին, որ հանդիպեն: Գագիկ Ծառուկյանն իր ռեսուրսներով՝ սկսած գրասենյակներ բացելուց, ավելի մեծ հնարավորություններ ունի։ Ինչ խոսք՝ վատ չէ, երբ կան այդ հնարավորությունները: Հիմա Գագիկ Ծառուկյանը որոշեց, որ այլևս չի զբաղվելու… կամ ինչպես դուք եք ասում՝ նահանջեց. դա իր խնդիրն է: Գագիկ Ծառուկյանի որոշումը մեզ չի կարող հիասթափեցնել: Մենք ցավում ենք, որ մեր երկրում հիմա այսպիսի իրավիճակ է:

Իմ կարծիքով՝ քաղաքական կուսակցությունները պետք է ազնիվ լինեն և ժողովրդին հայտարարեն, որ իշխանափոխության հասնելու համար Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական ճանապարհը փակ է: Ընդդիմադիր կուսակցությունները պետք է հանդես գան համատեղ հայտարարությամբ՝ վկայակոչեն այն ճնշումները, որ կիրառեցին կոնկրետ կուսակցության նկատմամբ, ասեն, որ Սահմանադրության ճանապարհով իշխանափոխության հարցն այլևս փակ է, պետք է մտորել, մտմտալ իշխանափոխության հասնելու այլ տարբերակներ: Մենք գործ ունենք հանցախմբի հետ:

Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, ապա մենք ժողովրդի կողքին ենք, մենք պատրաստ ենք ժողովրդի վստահությունը ստանալով՝ մեր երկրում իրականացնել իշխանափոխություն:

Բավական չէ՞ առհասարակ կուսակցություններին հավատալ: Անընդհատ ժողովրդին խոստումներ են տալիս ու համագործակցության գնում: Նույն Ծառուկյանն էլ ժողովրդին հույս ներշնչեց և կարելի է ասել՝ համագործակցության գնաց:

Ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր կոչվող քաղաքական կուսակցությունները պետք է ունենան ազնվություն ու հայտարարեն, որ այստեղ իշխում է հանցախումբ, և որ այստեղ սահմանադրական ճանապարհ չկա իշխանափոխություն իրականացնելու համար։ Հենց որ նրանք ունենան ազնվություն՝ դա անելու, հավատն էլ կլինի: Կարծում եմ՝ այս պահին հավատը խիստ սասանված է, ժողովուրդն էլ՝ բարոյալքված վիճակում: Չկա մեկը, մի կուսակցություն, որը պատրաստ լինի անձնազոհության:

Դուք ի՞նչ պատասխաններ կամ բացատրություն եք ակնկալում ստանալ մարտի մեկին:

Ես չգիտեմ: Ես սպասում եմ իմ նշած հայտարարությանը: Եթե որևէ կուսակցություն կասի, որ դեռ քաղաքական ճանապարհ կա իշխանափոխության հասնելու համար՝ ես դա բարոյական ու պարկեշտ չեմ համարի:

 

Լուսանկարը՝  armtimes.com

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում