Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է կատարվել:
Ինչպես Интерфакс-ին հայտնել են Հայաստանի ոստիկանությունում, միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան՝ Երևանի կենտրոնում:
«Հայրիկյանը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Տեղում աշխատում են քննիչները» – նշել է գործակալության զրուցակիցը:
Բժշկական կենտրոնում գործակալությանը հայտնել են, որ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիվանդանոցում են գտնվում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:








































