Երևանում մահափորձ է կատարվել ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Տեղական ոստիկանության տվյալներով` քաղաքական գործիչը վիրավորվել է ուսից՝ Տպագրիչների փողոցում, ու տեղափոխվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա վրա կրակել են:
«Հայաստանի ԿԸՀ – ն նախկինում գրանցել էր ութ թեկնածուի, որոնց ընտրողները պետք է ձայն տան փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ»,- գրում է BBC-ն:








































