ԱՄՆ-ը ծրագրում է մոտ 1 200 մարդու ուսուցանել Սիրիայում ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դեմ պայքարի համար: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ կոնտր-ծովակալ Ջոն Քիրբին:
«Մոտ 1200 մարդ կա, որոնց մենք ընտրել ենք այդ գործընթացին և ծրագրին հնարավոր մասնակցության համար»,- ասել է Քիրբին: Նա հրաժարվել է հայտնել՝ որտեղ կանցկացվեն մարզումները:
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով վարչակազմի ներկայացուցչին, հայտնել էր, որ մարտից սկսած՝ ԱՄՆ-ը ծրագրում է տարեկան մինչև 5 000 սիրիացու ուսուցանել:
Զինակոչիկներին նախատեսվում է ընտրել՝ օգտագործելով ԱՄՆ տվյալների կառավարական բազաները և տարածաշրջանային գործընկերների հետախուզական տվյալները: Իրենց տարածքում ուսումնական ճամբարների տեղակայում առաջարկել են Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Կատարը և Հորդանանը, հայտնում է գործակալությունը:









































