«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է եկել նաև ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը նշել է, որ եթե թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ են առաջանում, կարող են ընտրությունները երկու շաբաթով հետաձգվել:
Ընթացակարգը հետևյալն է՝ նախագահի թեկնածուները կարող են դիմել Սահմանադրական դատարան իրենց առնչվող հարցերով: Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով գործը քննում է և որոշում է կայացնում:
Տվյալ պարագայում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյան վիճակից է կախված ընտրությունները կհետաձգվեն, թե ոչ: Այսինքն նրա դիմումի համաձայն պետք է ՍԴ-ն քննի հարցը:
Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ այն ակտը, որը տեղի է ունեցել պետության դեմ է, որը խոչընդոտում է ընտրական գործընթացը:







































